Posted in Գրականություն

Ակսել Բակունց, Մթնաձոր

Ուշադիր կարդա՛ պատմվածքը և սովորի՛ր պատմել:

Ինքնուրույն կազմիր պատմվածքի հարցերն ու առաջադրանքները / առնվազն 7 հարց/ և պատասախանիր դրանց։

Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր։

Սովորել Պատմել։

Իքնուրույն կազմեր հարցիր և պատասխանիր։

Ամենմեկից դուրս գրել 10 գոյական, ածական, բայ։

Գտնել հետաքրքիր փաստեր Ակսել Բակունցի Մթնաձորի մասին։

Ուրիշ վեռնագիր հորինի Պատմածքի համար։

Կուզենայի՞ր Ակսել Բակունցի նման մարդ դառնալ, ինչու՞, ինչու ո՞չ։

Posted in Գրականություն

Բակունցի մասին պատմում են ժամանակակիցները

Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին: 

Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
— Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
Մի օր ասաց.
— Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

Ռուբեն Զարյան  «Հուշապատում»

Առաջադրանքներ։

Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին: 

Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
— Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
Մի օր ասաց.
— Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

Ռուբեն Զարյան  «Հուշապատում»

Առաջադրանքներ։

1․Գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ և փաստեր Բակունցի կյանքի և գործունեության մասին, ներկայացրո՛ւ բլոգումդ, համեմատի՛ր դասընկերներիդ գրածի հետ։

10 փաստ Բակունցի մասին

1.Ակսել Բակունցը ծնվել է 1899թ.-ի հունիսի 25-ին Գորիսում:

2.Գրողի անձնագրային անուն ազգանունն է Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան: Իր գրական կեղծանված ծագումը հետևյալն է. գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:

3.Գորիսի ծխական դպրոցում, այնուհետև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելուց հետո աշխատել է Զանգեզուրի Լոր գյուղում որպես մանկավարժ:

aksel bakoonts hooys - 10 փաստ Ակսել Բակունցի մասին, որ գուցե չգիտեք

4.Մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր:

5.Երկար ժամանակ զբաղվել է գյուղատնտեսությամբ. Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

6.Պարբերականների հետ համագործակցությունը սահմանափակվել է «Նոր ուղի» հանդեսի և «Մաճկալ» պարբերականի շրջանակներում:

Axel Bakunts - 10 փաստ Ակսել Բակունցի մասին, որ գուցե չգիտեք

7.«Զանգեզուր» և «Արևի զավակը» ֆիլմերի կինոնկարների սցենարների հեղինակը:

8.Նրա «Գավառական նամականին», «Մեր գյուղերում», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը անմիջապես գրավում են ընթերցողին: Իր տաղանդը մեծապես արտահայտվում է նաև «Միրհավ», «Սաբու» և «Ալպիական մանուշակ» պատմվածքներում:

9.Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել նաև Բակունցին: Այսպիսով 1936թ.-ի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքը ՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»:

aksel bakunc 400x280 - 10 փաստ Ակսել Բակունցի մասին, որ գուցե չգիտեք

10.Բակունցի դատական նիստը տևում է ընդամենը 25 րոպե և կայացվում գնդակահարման որոշում: 1937թ.-ի հուլիսի 8-ին գրողը գնդակահարվում է Ստալինի ցուցումով:

«Ծա՜նր է, շա՜տ ծանր…Մտածում ես մեկ ժամ,երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում…Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս…Ի՞նչ է լինելու ինձ հետ…Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու եւ կարդալու հնարավորությու՜ն տվեք,ինձ գիրք ու մատի՜տ տվեք»…

2Կարդա հուշը և փորձիր հեղինակի նկարագրած Բակունցին համեմատել քո ճանաչած Բակունցի հետ (որքան դու հասցրել ես ճանաչել Բակունց հեղինակին նրա ստեղծագործությունների միջոցով)։

3․ Կարդա նաև կենսագրությունը։

Posted in Գրականություն

Ակսել Բակունց, Օրանջիա, 02․04-04․04

1․Կարդա պատմվածքը և 5-6 նախադասությամբ վերաշարադրիր բովանդակությունը։

Օրանջիայի դաշտում, ուր վարդեր էին աճում, տարիներ առաջ մի հետաքրքիր պատմություն է եղել, որի մասին մինչև հիմա հիշում են։ Երկու մարդ՝ Մանասն ու Առաքելը վեճի են բռնում փոքրիկ ձորակի համար։ Առաքելը աչք էր դրել այդ տարածքի վրա, իսկ Մանասն այնտեղ կատուցում էր իր տունը։ Էսպես Առաքելը պրիստավի միջոցով, դառնում տանուտեր ու բոլորն անցնում են Առաքելի կողմը աղի վրա գնացող ոչխարի պես։ Առաքելը շատ տարբեր մարդկանց կյանքեր է կործանել, որոնցից մեկն էլ եղավ Մանասի ընտանիքը։ Մի օր Առաքելը տեսնում է Մանասի կնոջը լվացք փռելիս,Ղազախներին բերում է գյուղ, ու վառում Մանասի տունը։ Առավոտյան, երբ կրակը հանգած է լինում, կնոջն, երեխային ու ղազախին գտնում են մոխրացած, ընկած գետնին։ Էս ամենի մեջ մեղավոր են հանում Մանասին ու աքսորում։

2․ Պատմվածքից դուրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։

Ամարաթ-ունեցվածք
Քյոխմա-գյուղապետ
Կազակ-Ղազախ
Բոթել-Ուժ գործադրելով մեկին կամ մի բանի՝ իրենից հեռացնել, բոթել:

3․ Ի՞նչն էր Մանասի և Առաքելի կռվի պատճառը։

Պատճառը Օրանջիա կոչվող դաշտն էր, որտեղ յուրաքանչյուրը ուզում էր կառուցել իր տունը։

4․ Ինչպիսի՞ մարդ էր Առաքելը։

Առաքելը շատ գոռոզ, դաժան և մատնիչ մարդ էր։ Նա անում էր ամեն ինչ, ինչ իրեն դուր էր գալիս, խանգարելով կամ կործանելով ուրիշներին։

5․ Ինչպիսի՞ մարդ էր Մանասը։

Մանասը բարի էր, հոգատար, բայց համառ։ Ամեն դեպքում նա ազնիվ մարդ էր։

6․ Ինչպիսի՞ միջոցներով Առաքելը գյուղի քյոխվա դարձավ։

Նա կաշառեց գյուղի պրիստավին, նրանք անցան Առաքելին հատկացված պատի կողմը։ Իսկ ժողովուրդը աղի վրա գնացող ոչխարների նման, գլուխները կախ, հետևեց պրիստավին։

7․ Քո կարծիքով, Առաքելը կապ ունե՞ր Մանասի ընտանիքի կործանման հետ․ ինչպե՞ս։

Այո որովետև նա եր բերել Ղազախներին և հենց Առաքելն էր վառել նրանց տունն ու մոխրացրել կնոջ ու երեխայի մարմինները։

8․ Ի՞նչ խորհուրդ կտայիր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրին։

Ժողովրդին խորհուրդ կտայի կատարել արդար որոշում և ընտրել նրան, ում իրենք են ուզում։

Առաքելին խորհուրդ կտայի բարությամբ լցվել մարդկանց հանդեպ, փորձել օգնել խանգարելու փոխարեն։

Մանասին առհասարակ խորհուրդներ չունեմ, նա ամեն ինչ ճիշտ է արել։ Բայց եթե կյանքին կարող է վտանգ սպառնալ, արժե խուսափել դրանից։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գրականության հաշվետվություն

Գրականություն
Մթնշաղի անուրջներ
Երկիր Նաիրի առաջաբան
Ձոն մայրիկին
Հայոց լեզու
Բայի հիմքը
Բայի կազմությունը
խուսափենք սխալ խոսելուց
Գորջնական քերականություն դերբայերից
Դիմավոր և անդեմ բայեր
Իքնաստուգում
Ինչն է ինձ ուրախացնում

Posted in Գրականություն

Մթնշաղի անուրջներ

1. Կարդա՛ Մթնշաղի անուրջներ ժողովածուի բանաստեղծություններից, ընտրի՛ր քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր բերանացի և ձայնագրի՛ր:
Ինձ դուր է եկել Էլեգիա բանաստեղծությունը։
2. Քո ընտրած բանաստեղծությունը փորձիր վերլուծել, ինչպես հասկացել ես:

Ես հասկացել եմ որ այդ բանաստեղծությունը տխուր, լուռ և ցավ էր։

Posted in Գրականություն

Երկիր Նաիրի, Առաջաբան

1․ Տեքստից հանել անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրել։

Ֆիկցիա-պատրանք, մտացածին՝ անիրական բան
Մորմոք-կսկիծ, մրմուռ

2․ Ո՞ր երկրի մասին էր խոսում հեղինակը։

Հեղինակը խոսում էր Հայաստանի մասին:

3․ Ի՞նչ կարոտի մասին էր խոսում հեղինակը։
Հեղինակը խոսում էր հայրենիքի հանդեպ իր կարոտի մասին:

4․ Մեկնաբանիր հետևյալ տողերը։

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:

Հեղինակը անընդհատ զգացել է այդ կարոտը, բայց չի հասկացել թե ինչի հանդեպ է այն: Չի ճանաչել իր վաղեմի բարեկամին:

5․ Ինչո՞ւ է հեղինակը ընթերցողին պատգամում հարցերի պատասխանները գտնել իր հոգում։ Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…

Նա թողնում է, որ ընթերցողը ինքը ընկալի իր սրտում կատարվածը, և գտնի իր բաժին կարոտն ու սերը հայրենիքի նկատմամբ:

6․ Ի՞նչ տարբերություն կա Նաիրի երկրի և Հայաստանի միջև / ըստ ստեղծագործության/։

Նաիրի երկիրը հոգուն հարազատ հայրենիքն է, իսկ Հայաստանը արդեն, ավելի նոր ու մի փոքր ավելի զարգացած երկիր:

7․ Պատասխանի՛ր հեղինակի հարցերին՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս,ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:

Մենք հայ ենք, եկել ենք Հայաստանից, երեկ հայ էինք, և վաղն էլ պետք է հայ լինենք:

Posted in Գրականություն

Ձոն մայրիկին

1. Գրել մայրիկին նվիրված քառատող, աքրոստիկոս կամ փոքրիկ շարադրանք:

Մայրիկ սիրելիս քեզ եմ նվիրում։
Այս գեղեցիկ աքրոտիկոսը։
Յասամանի նման բացվիր գարունքին։
Րոպեներ առաջ քեզնով հիանան։
Իմ հոգատար, քնքուշ մայրիկ
Կկարդաս, կիմանաս թե իչքան եմ ես քեզ սիրում։

2. Կարդալ մորը նվիրված որևէ բանաստեղծություն:

Posted in Գրականություն

Եղջերուն

Հարցեր և առաջադրանքներ

1.Պատմվածքի հեղինակը ու՞մ հետ էր որսի գնացել:

Հեղինակը որսի էր գնացել Օսեփի հետ։

2. Ո՞ր կենդանու որսն էր տարածված Եղնուտի կիրճում:

Եղնուտի կիրճում տարածված էր եղջերուի որսը։

3. Տարիներ առաջ Օվակիմ բիձու գլխով ի՞նչ էր անցել:

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։

4. Ի՞նչ համեմատություն անկացրեց Օվակիմ բիձան եղնիկի մոր և երեխայի մոր միջև:

Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ՝ ցավ․․․

5. Քո կարծիքով, կենդանական աշխարհը ինչո՞վ է նման / նաև տարբեր/ մարդկային աշխարհին:

Բնությունն առանց մեզ կարող է գոյություն ունենալ, իսկ մենք առանց բնության՝ ոչ։ Բնությունից ու կենդանական աշխարհից էլ ծնված է մարդը, և ունի շատ նմանություններ։ Բայց ամեն դեպքում մարդը կատարելագործված արարած է, և կենդանիներից տարբերվում է ինտելեկտով, և միայն մարդուն բնորոշ հատկանիշներով։

6. Բնության մեջ ի՞նչ գեղեցկություններ ես տեսնում, ո՞րն է քեզ համար ամենակարևորը:

Կյանքիս բաղկացուցիչ մասն են կազմում կենդանիները։ Նրանց շատ-շատ եմ սիրում, և բնության մեջ ամենակարևորն են ինձ համար։ Շատ եմ սիրում նաև տարբեր երկրների յուրահատուկ երևույթները դիտելը։ Բնության մեջ ամեն ինչ գեղեցիկ է, մինչ դրան ձեռք չեն տվել։

7. Ի՞նչ պատմություն էր անցել որսկան Փիրումի գլխով:

Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.

— Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։

8.Ինչո՞ւ է որսկանությունն անիծված՝ ըստ մեր պատմվածքի հերոսների:

— Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ 

9.Կնկատեի՞ր եղջերուի գեղեցկությունը, թե՞ նրան կդիտեիր որպես որս:

Քանի որ ես որսկան չեմ, իհարկե կնկատեյի եղջերուի գեղեցկությունը։ Ես շատ եմ սիրում կենդանիներին և միշտ նկատում եմ նրանց գեղեցկությունը։

10. Նկարագրիր պատմվածքի եղջերուին քո բառերով, բայց հեղինակի նկարագրությամբ ներշնչված:

Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Նա ուներ երկար վիզ, թուխ դունչ, ու դա աշխարհի ամենագեղեցիկ հայացքն էր։

11. Հեղինակն ինչո՞ւ ամաչեց խոսել իր զգացածի մասին, երբ տեսավ վիրավոր եղջերուին:

Կարծում եմ երբ հեղինակը տեսավ գեղեցիկ ու չնաշխարհիկ եղնիկին, խղճաց նրան, և ամաչեց, որ եկել է նրան որսալու։

12. Նկարագրի՛ր հեղինակին և որսկան Օսեփին:

Որսկան Օսեփը փորձառու որսկան էր, հաղթանդամ, և արդեն նրա համար սովորական էր որսի գնալը։ Հեղինակը տարիքով մեծ չէր, ուներ սիրտ ու խիղճ, գեղեցիկը նկատելու ու գնահատելու կարողություն։ Հեղինակի զգացումները ինձ շատ են բնորոշ, սակայն ես չեմ մեղադրում որսկան Օսեփին իր արարքի համար։

13. Ինչու՞ պատմվածքի հեղինակի համար կյանքը տգեղ թվաց, ի՞նչ հասկացար ստեղծագործության վերջին տողերից:

Նա տեսել էր եղնիկի գեղեցկությունը, զգացել աննկարագրելին։ Եվ երբ նա տեսավ որ այդ գեղեցկությունը կորչում է իր հարազատի ձեռքով, կյանքն ու բնությունը տգեղ թվացին, քանի որ բացակայում էր մի մեծ ու նշանակալի գեղեցկություն։

Բոլորիս կյանքում էր այդպես է։ Երբ սատկում է մեր կենդանին, կամ տեսնում են տեսանյութեր որսորդության մասին, սկսում են մտածել մահվան ու տգեղ կյանքի մասին։

14.Ի՞նչ սովորեցրեց քեզ Թումանյանի «Եղջերուն» պատմվածքը:

Պատմվածքն ինձ սովորեցրեց գնահատել ու սիրել կյանքը, տեսնել գեղեցիկն ու ամեն ինչ անել այն պահպանելու համար։

15. Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերն ու արտահայտությունները՝ հարստացնելով բառապաշարդ:

Թվանք-զենք

Դափումը-սարի վրայի հանգստյան տուն

Բուղա-որձ եղջերու

Posted in Գրականություն

Արջաորս

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ինչպե՞ս էր արջը շփոթեցրել պատմվածքի հերոսներին։

Արջը գողության գնալիս կագնում է հետևի երկու ոտքերի վրա և նմանվում է մարդու այդ պատճառով ել հորոսները շփոթվեցին։

2․ Ավագն ու իր ընկերը ինչպե՞ս կարողացան խոզին ազատել արջի թաթերից։

Նրանք փայտով, գորգոռոցով և շան հետ քշեցին արջին։

3․Ի՞նչ էր նրանց պակասում, ինչի՞ հետևից գնաց Ավագը դեպի տուն։շ

Նա հրացան չուներ գնաց տուն հրացանը բերելու։

4․ Մոշուտում ի՞նչ պատահեց Ավագի հետ։

Ավագը կանգնել էր արջի վրա մոշ ուտելու ժամանակ

6․ Ինչպե՞ս փրկվեց Ավագը արջից։

Ձևացրաց մահացած

7․Ինչպիսի՞ սովորություն ունի արջը։ Դու ի՞նչ հետաքրքիր տեղեկություն գիտես արջերի մասին․գրի՛ր։

Ուժեղ ձայներից խիստ վախենում է արջը, շատ է ուտում մեղր, տանձ և զոհին պահում է որ նոխվի հետո ուտի։

8․ Շարադրիր պատմվածքի բովանդակությունը և քո կարծիքը մի քանի նախադասությամբ։

Մարդիկ գյուղում խոզ են պահում և հաճախ արջերը դրանց գողանում են։ Մի անգամ ել դա կատարվեց Ավագի խոզի բռնեց բայց Ավագը Մի քանի հոգու հետ արջին քշեցին։ Բայց Ավագը ուզում եր արջին սպանել։ Փնտրեց արջին ու իրար հետ կռվի բռնվեցին։ Ավագի շունը օգնության հասավ։ Սակայն շանը գզեց և շունը փախավ իսկ Ավագը ձևացրեց մահացած, երբ արջը փայտեր էր բերում ծածկելու համար և այդ պահին Ավագը փախավ։ Հաջորդ անգամ հրացանով գնաց որ սպաներ արջին և արջին հրացանով խփեց բայց արջը այդ ժամանակ չսատկեց բայց Ավագը հետո նկատեց, որ ձորակի վերևում Ուրուր էր պտտվում դա նշանակում, որ արջի մարմինը գտել են թռչուները։