Posted in Без рубрики, Մայրենի, Նախագծեր

Իմ ընթերցած գիրքը

Ընթերցողական նախագծի ժամանակ ես ու Գաբրիելան փոխանակեցինք մեր գրքերով։ Գաբրիելան տվեց Աթաբեկ Խնկոյանի առակները՝ Մկների ժողովը, Խոզն ու ագռավը, Նապաստակները և Գայլն ու գառը։ Գիրքը ինձ շատ դուր եկավ, ամենաշատը՝ Մկների ժողովը։ Այդ առակները նախկինում ես կարդացել էի, բայց սիրով վերընթերցեցի։ Գրքում այդ հեքիաթների հերոսները պատրաստված էին պլաստիլինից։ Մկները ուզում էին կատվից ազատվել, դրա համար ժողով էին անում, որ կատվի վզից զանգ կախ տան։ Սակայն ոչ մի մուկ չի ուզում գնալ, ամեն մեկը մի պատճառ է բռնում և վախենում է, որ կատուն կուտի իրեն։ Եվ այդպես էլ չեն կարողանում կատվից ազատվել։

Ես Գաբրիելային Բելառուսական ժողովրդական հեքիաթների գիրքն էի փոխանցել և ինձ շատ հետաքրքիր է՝ իրեն դուր է եկել, թե ոչ։

Հաջորդ անգամ ես կցանկանայի կարդալ ինձ անձանոթ արկածային պատմվածք կամ հեքիաթ։ Ես հանգստայան օրերին կարդում եմ Ռոալդ Դալի՝ Չարլին և շոկոլադի գործարանը։

Հեղինակ՝

Ես Վահե Ղազարյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 7-3 դասարանում: Սիրում եմ մաթեմատիկա, մայրենի և օտար լեզուներ, երգել, պարել, լողալ և ճամփորդել:

Թողնել մեկնաբանություն